National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
23.03.2021
ԱԺ-ում քննարկվեցին զինծառայողների արձակուրդների, պաշտոնյաների անձնական տվյալների հրապարակման եւ այլ հարցեր
1 / 6

«ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման 5 հարց էր, 2-րդ բաժնում 10 հարց է, որոնք ստացել են դրական եզրակացություն, իսկ 3-րդ բաժնում՝ 3 հարց, որոնց գլխադասային հանձնաժողովները տվել են բացասական եզրակացություն:

Տարոն Սիմոնյանը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը , որով առաջարկվում է օրենքի 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ` «Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»:

Կառավարության եզրակացությունը բացասական էր: Հիմնական զեկուցողը նշեց, թե նախագիծը շուրջ յոթ ամիս շրջանառության մեջ է եղել, իսկ Կառավարությունը ոչ մի կերպ չի արձագանքել եւ միայն գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ իրեն առաջարկել են մեկ ամսով հետաձգել քննարկումը՝ խնդրի վերաբերյալ համապարփակ լուծումներ գտնելու նպատակով:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ ֆինանսական առումով հարցն իրագործելի չէ եւ գործընկերներին առաջարկեց ձեռնպահ մնալ օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելուց:

Խորհրդարանը քվեարկությամբ մերժեց նախագիծը:

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկեց քննիչ հանձնաժողովին հնարավորություն տալ անվստահություն հայտնելու Կառավարության այն անդամին, որն անհարգելի կբացակայի քննիչ հանձնաժողովի նիստերից: Ըստ նրա՝ հոդվածի լրացման արդյունքում ապահովվելու է Կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը նիստերին, ինչը կնպաստի գործող եւ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու պաշտոնատար անձանց կողմից աշխատանքների պատշաճ կատարմանը:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հավաստմամբ՝ գործող օրենսդրությամբ հարցն ամբողջությամբ կարգավորված է:

Քննարկման արդյունքում այս նախագիծը նույնպես մերժվեց:

««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենքի նախագծով, ըստ Անի Սամսոնյանի, առաջարկվում է  հրապարակել պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, ՍԴ դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները: Սակայն «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ դրանք հրապարկման ենթակա չեն: ԱԺ պատգամավորի հավաստմամբ՝ հրապարակման ենթակա չլինելը հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու, ազատությունը սահմանափակելու դրույթին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նախագիծն անձնական տվյալների կոպիտ միջամտություն է եւ առավել բարդացնում է խնդրի լուծումը:

Ազգային ժողովը քվեարկությամբ այս հարցը նույնպես մերժեց:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am